лé³Ëáë : (37410) 276959

ü³ùë : (37410) 276959

ÆÙ»ÛÉ : info@saryakrealty.com

ÜÇϳ¹³ÛÇ Ù³ëÇÝ

Æñ³í³µ³Ý³Ï³Ý µÝ³Ï³ñ³ÝÝ»ñ
Մեր ծառայությունները г׳˳ÏÇ ïñíáÕ Ñ³ñó»ñ ÐÇåáï»ÏÇ Ñ³ßí³ñÏ

Ø»ñ Ù³ëÇÝ


 

Մատուցվող ծառայություններ

 

Գնորդների կեցությունը Կիպրոսում ամբողջովին անվճար է լինելու.

 

Նախքան ճամբորդություն

 

ì»ñ³¹³ñÓ ¿çÇ ëÏǽµ


Æñ³í³µ³Ý³Ï³Ý Ýϳï³éáõÙÝ»ñ áã ÎÇåñ³óÇÝ»ñÇ ë»÷³Ï³ÝáõÃÛ³Ý Ó»éùµ»ñÙ³Ý Ù³ëÇÝ

Ոչ-Կիպրացիներին թույլատրվում է գնել

·        Մի բնակարան, կամ

·        Մի սեփական տուն, որի հողի մակերեսը չի կարող գերազանցել 4012.5քմ (3 Դոնում) կամ

·        Մի հողակտոր, որի մակերեսը չի կարող գերազանցել 3-4 դոնումը, տուն կառուցելու համար, ողջամիտ ժամկետում։

Անշարժ գույքի ձեռքբերման պայմանագիրը համաձայնեցվեուց և ստորագրվելուց հետո, պիտի կնքվի հարկային գրասենյակում և պիտի գրանցվի շրջանային կադաստրում պայմանագրի կնքումից 60 (վաթսուն) օրվա ընթացքում։

Սա ամրագրում է գնորդի իրավունքները գույքի վրա, և տալիս է լրացուցիչ ապահովություն.

Օրինական պայմանագրի առկայությունը նաև ստեղծում է իրավունք, ցանկացած ժամանակ գույքը օտարելու կամ այլոց փոխանցելու մասին։

Սեփականության փոխանցումը վաճառողից գնորդին կատարվում է պարզ գործընթացով  “Կիպրոսի հողային իրավունքների գրանցման գրասենյակում” գնորդի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ։

Ոչ-Կիպրացիների դեպքում, գրանցման նախապայման է համարվում, գույքի ձեռքբերման համար արտարժույթի վճարումը ապացուցող փաստաթուղթը։

Սեփականության վկայականի փոխանցումը կարող է տեղի ունենալ, նախարարների խորհուրդի թույլատվության ստացումից և Կիպրոսի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի ստացման հաստատումից հետո։

Անշարժ գույքի օտարման և գնորդի անվամբ գրանցման պահին, հողային իրավունքների գրանցման տարածքային գրասենյակը , գանձում է փոխանցման հարկերը, ըստ գույքի գնման օրվա շուկայական գների, հետևյալ բանաձևով

 

Մինչև 85,430.07 եվրո գնով գույքերի համար

3%

85,430.08 – ից մինչև

170,860.14 եվրո գնով գույքերի համար

4.5%

            170,860.15 – ից եվրո-ից վեր գնով գույքերի համար

8%

 

Նամակադրոշմի հարկը գանձվում է պայմանագրի կնքման ժամանակ հետևյալ բանաձևով

Մինչև 170,860.14 եվրո արժողությամբ գույքի համար

Յուրաքանչյուր 1,708.60 եվրոյի դիմաց

2.56 եվրո

Այնուհետև

Յուրաքանչյուր 1,708.60 եվրոյի դիմաց

3.42 եվրո

 

Գնման պայմանագիրը պիտի կնքվի 30 (երեսուն) օրվա ընթացքում ստորագրության թվականից , այլապես տուգանք է նախատեսվում։

 

Անշարժ գույքի սեփականության տարեկան պետական հարկը, կախված գույքի գնից տատանվում է 102.52 –ից մինչև 205.03 եվրոյի միջակայքում։

Նաև քաղաքապետարանի հարկ է գանձվելու մոտավորապես տարեկան 34.17-ից մինչև 51.26 եվրո։

Այլ մարմիններ ևս կարող է գանձեն սանիտարական և կոյուղու հարկ 34.17-68.34 եվրո հարկ, կախված գույքի գնից։

 

եթե գնորդը ցանկանա վերավաճառել իր ձեռք բերած գույքը, Կիպրական օրենքների համաձայն, պարտավոր է վաճառքի պահին, վաճառքի ամբողջ գումարը փոխանցել արտասահման. Վաճառքի և գնման գների տարբերությունը ենթակա է կապիտալի աճի հարկի վճարման (20% քսան տոկոս)

Համենայն դեպս առաջին 17,086.01 եվրոյի շահումը հարկերից ձերբազատված է։

Ժառանգության փոխանցման վրա, որևէ հարկ չի տարածվում։

 

Իմիգրանտ թոշակառուները, կարող են անձնական , կենցաղային իրերը և կահույքը ներկրվել առանց որևէ տուրքի, եթե նրանք բերվում են անձնական օգտագործման համար, առնվազն մեկ տարի ժամկետով. նաև որևէ տուրք չի տարածվում ավտոմեքենյի վրա. առավել ևս թոշակառու զույգերը կարող են ներկրել երկու ավտոմեքենաներ առանց հարկվելում։

 

ì»ñ³¹³ñÓ ¿çÇ ëÏǽµ


 

г׳˳ÏÇ ïñíáÕ Ñ³ñó»ñ

 

ì»ñ³¹³ñÓ ¿çÇ ëÏǽµ